«Բախտի տերը». նոր ճակատագրական կատակերգություն, որի պրեմիերան տեղի ունեցավ բառացիորեն 2 շաբաթ առաջ։
Ֆիլմի ստեղծողները, «Շարմ հոլդինգ» ընկերությունը, կարելի է ասել, ոչինչ չէին խնայել նախագծի հաջողության համար՝ հայտնի դերասանական կազմ, ակնառու պրեմիերա, բազմաթիվ հյուրեր։ Ֆիլմի հանդեպ ուշադրությունը մեծ է, կինոթատրոնների դահլիճներում սեանսների մեծ մասի ընթացքում հավաքվում է մեծ թվով հանդիսատես։
Հանդիսատեսը այժմ տեսնում է ահռելի աշխատանքի վերջնական տարբերակը, սակայն, թե ինչպես են անցել նկարահանումները, լսարանը միայն մոտավոր պատկերացում կարող է կազմել։ Յուրաքանչյուր ստեղծագործական պրոցեսի հատուկ են վեճերն ու տարաձայնությունները, մանավանդ, երբ նույն գործի շուրջ են համախմբվում տարբեր տարիքի, փորձի և դիրքի մասնագետներ։ «Բախտի տերը» ֆիլմը ևս բացառություն չէ։
StarNews-ի ձեռքի տակ է հայտնվել ֆիլմի նկարահանման հրապարակից արված էքսկլյուզիվ հոլովակ, որտեղ դերասան Լևոն Հարությունյանի և ֆիլմի ռեժիսորի միջև տեղի է ունենում վեճ:
Հնչում են փոխադարձ մեղադրանքներ միմյանց հասցեին, ինչից էլ պարզ է դառնում, որ այսքան մեծ գովազդի արժանացած ֆիլմի նկարահանումներն այնքան էլ ջերմ և հարթ մթնոլորտում չեն անցել:
Նշենք, որ մինչ պրեմիերան համացանցում շաբաթներ շարունակ պտտվում էր ֆիլմի անոնսը, որն էլ ներկայացնում ենք ձեր ուշադրությանը։