Հայ հայտնիների մեջ կան այնպիսիք, ովքեր կյանքի տարբեր փուլերում և տարբեր հանգամանքների բերումով կորցրել են իրենց սիրելիներին՝ կողակիցներին։ Իրենց տարբեր հարցազրույցներում, երբեմն նաև գրառումների տեսքով, նրանք անդրադառնում են իրենց կորստին։
Դերասանուհի Լուիզա Ղամբարյանի ամուսինը՝ բժիշկ, գինեկոլոգ Գեորգի Կիմիչը մահացել էր կորոնավիրուսից առաջացած բարդություններից: «Ես իրեն չեմ կորցրել, հասկանում եմ, որ անցյալ ժամանակով պետք է անես հարցադրումդ, բայց նա ներկա է, նա այնքան շատ բան է թողել, իհարկե դեմ եմ հիշողություններով ապրելուն, որովհետև դա միգուցե տանի դեպի դեպրեսիա: Նա նախքան մահը գիտակցում էր, որ մի օր մեզ մահվան պատճառով մենակ է թողնելու, և հենց այդ ժամանակվանից նա մեզ խորհուրդներ էր տալիս և ուղղորդում էր, այդ իմաստով ես մի քիչ պատրաստ էի: Չկա օր, որ մենք տանը Գաբիիս հետ չհիշենք նրան և չհիշենք ուրախությամբ, այլ տարբերակ չկա մեր լինելիության համար»,- նշել էր Լուիզան։
Վահե Խաչատրյանն էլ խոսել էր կնոջ՝ Արմինե Ճաղարյանի ողբերգական մահվան մասին ու ընդգծել.
«Հոգեբանը, մարդիկ, ոչ ոք չօգնեցին, միայն ծնողներս ու եղբայրս են ինձ պահում, քանի որ գիտեմ՝ նրանց պետք եմ: Ինքս ինձ վաղուց պետք չեմ, աշխարհին էլ, ու որ այդ մարդկանց կյանքը վերջնական չկործանվի, պատասխանատվություն ունեի: Հասկանում ես, որ ամեն ինչ վերջացել է, ու կյանքն էլ իմաստ չունի: Մազից կախված գիտակցում ես, որ եթե չլինես, եւս 3 հոգի էլ կարող են չլինել: Ու միջոցներ ես փնտրում գիտակցությունդ կառավարելու: Ընկերներ էլ կան, որ կողքիս են, բայց նրանց չեմ ուզում տանջել, քանի ամեն ինչ շատ բարդ ու դժվար է: Հարցը սեփական ճակատագիրը չէ, պարզապես կար մի մարդ, որն էլ չկա, այդ ցավն է տանջում, չես կարողանում հաշտվել: Ու որպեսզի ցավը թուլացնես, պիտի միջոցներ գտնես: Ընթացքում հասկացա՝ միակ ելքն աշխատելն է»։
Դերասան, պարող Արամ Մանուկյանի կինը՝ Լիանա Ղազարյանը մահացել էր ավտովթարի հետևանքով։ Զույգը 2 որդի ուներ։ Կնոջ մահից հետո, սակայան, Արամը կարողացել է կրկին անձանական հարաբերություններ ստեղծել։ Այժմ նա սիրելի ունի։
Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանն էլ ամենատարբեր հարցազրույցների ընթացքում խոսել էր ամուսնու առաջին կնոջ մահվան ու երեխաների՝ իրեն ընդունելու մասին։