Դերասան Լենդ Մկրտչյանը շատ ակտիվ գործունեություն է ծավալում թե´ թատրոնում, և թե´ հեռուստատեսությունում։
Դերասանը սովորել է Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին կից Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական ստուդիայում։ Սովորելու տարիներից սկսած մինչ օրս խաղում է Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում։
Արդեն տեղեկացրել ենք, որ վերջերս Լենդը անակնկալ կերպով ամուսնության առաջարկություն է արել սիրելիին։ Իսկ սիրելին՝ Մարիան, հուզվել է առաջարկից ու «Այո» պատասխանել։
Արդեն երեկ զույգը զագսավորվել է` իրենց միությունը գրանցելով Ամուսնության պալատում:
Ներկայացնում ենք մի քանի կադրեր և շնորհավորում զույգին: