Հհ Ժողովրդական Արտիստ Հումորիստ, դերասան Աշոտ Ղազարյանի ընտանիքը շատ է քննարկվել։
Դերասանը վերջին շրջանում կնոջ հետ տեղափոխվել է ԱՄՆ։
Աշոտը հաճախ է կնոջ՝ Մելանի հետ հրապարակումներ անում ու ջերմ խոսքեր գրում կնոջ մասին։
Մի անգամ դերասանը խոսելով կնոջ մասին նշել էր, որ սիրում է դաշտային ծաղիկներ նվիրել նրան.
«Ճիշտ սիրո մեջ կարևոր է իրար անակնկալներ մատուցելը: Երբ գիտեմ, որ հիմա բացելու է դուռն ու ուրախանա, ես էլ եմ ոգևորվում»:
Աշոտի կինը՝ Մելանը երեկ նշում էր ծննդյան տարեդարձը։
Աշոտ Ղազարյանը կնոջ հետ համատեղ հրապարակում էր արել ու շնորհավորել նրան ծննդյան օրվա կապակցությամբ.
«Ծնունդդ շնորհավոր իմ Մելան». լուսանկարին կից գրել էր դերասանը։
Արդեն երեկոյան Նրանք շքեղ խնջույք են կազմակերպել ու տոնել ծննդյան օրը։
Աշոտ Ղազարյանի կնոջ ծննդյան խնջույքին ներկա են եղել շատ հայտնի հյուրեր այդ թվում նաև Արմենչիկն ու նրա կինը։ երգիչը նաև մի քանի երգ է կատարել երեկոյի ընթացքում։
Զույգի թոռնիկներն էլ այժմ հայաստանում են ու չեն մասնակցել տատիկի ծնունդին, սակայն նրանք անակնկալ են արել ինչը հուզել է Աշոտ Ղազարյանի կնոջը։
Անահիտտ Ադամյանը քույրերի ու եղբոր հետ տատիկի համար երգել է ու տեսանյութն ուղարկել ԱՄՆ։