Այսօր դերասանուհի, երգչուհի Դիանա Մխիթարյսնի ծննդյան 25 ամյակն է: Դեռ կեսգիշերին նրան շնորհավորելու էին եկել մտերիմները`այդ թվում Գևորգ Մկրտչյանն ու կինը: Դե իսկ այսօր իր ծննդյան առթիվ Դիանան մեծ շուքով պատրաստվել է: Նրա կողքին են ընկերներ, հարազատներ ու սիրելի մարդիկ: Անակնկալներ սիրող Դիանան ինքն է երեկոյի ընթացքում անակնկալի արժանացել , ինչն իսկապես անսպասելի էր նրա համար: Դիանան հուզվում է` տեսնելով բարեկամուհուն ու դստերը, ովքեր արտերկրից են ժամանել: Առաջարկում ենք դիտել հուզիչ կադրերը:
Հավելենք, որ Դիանա Մխիթարյանին երկար ժամանակ սիրավեպ էին վերագրում դերասան, երգիչ Կարեն Ասլանյանի հետ։ Վերջինս իր խաղընկերն էր սերիալում, ապա նաև պրոդյուսերը։
Դիանան հարցազրույցներում չէր թաքցնում, որ Կարենն իր փոխարեն կայացնում էր բոլոր կարևոր որոշումները, օրինակ՝ սերիալում նկարահանվելը կամ հակառակը․ «Ուզում եմ նորից նկարահանվել, գիտեմ, որ առաջարկներ եղել են, բայց այդ հարցերով զբաղվում է իմ պրոդյուսեր, դերասան Կարեն Ասլանյանը: Նա է որոշում՝ որն է ճիշտ, որը՝ սխալ»:
Ըստ մեր տեղեկությունների՝ նրանք տարաձայնություններ են ունեցել, որոնք չեն կարողացել հարթել։ Այս շրջանում նրանց այլևս միասին որևէ հանրային վայրում հնարավոր չէ տեսնել։ Նշենք, որ Դիանան բավական ակտիվ է համացանցում, սակայն իր անձնական կյանքը նախընտրում է փակ պահել։