Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը սոցիալական ցանցի իր էջերում պարբերաբար կիսվում է հրապարակումներով, որոնցում արտահայտում է իր ցավն ու անհանգստությունը Հայաստանի, Արցախի ու մեր ժողովրդի կյանքում ի հայտ եկած վերջին տարիների դժվարությունների մասին:
Նա նաև խոսում է մի շարք ներքաղաքական իրադարձությունների մասին`մշտապես արտահայտելով իր տեսակետը:
Նազենիի խոսքերը շատ անգամ քննադատությունների առիթ են դառնում:
Սակայն նույնը չենք կարող ասել նրա արտաքին տեսքի մասին: Նազենին իր յուրաքանչյուր կերպարով կարողանում է գրավել հանդիսատեսի ուշադրությունը, ստանալ շռայլ ու ջերմ խոսքեր` իր սեքսուալ ու կանացի տեսքի վերաբերյալ:
Երեկ հաղորդավարուհին Ավետ Բարսեղյանի հետ վարում էր հարսանյաց շքեղ հանդիսություն, որի ընթացքում հենց բեմից իր շքեղությամբ փայլել էր Նազենին: