Հայկական շոու բիզնեսի 99 տոկոսը այս պահին բարտերով թարթիչ է «լցնում»

  • Oct 19, 2023

Starnews-ը բազմիցս գրել է այն մասին, որ չգիտես՝ ինչու հայ հայտնիների շրջանում նորաձեւ է դարձել ոտնաթաթերը, մարմնի տարբեր մասերը, ինչպես նաև  հաց ուտելը ցուցադրելը:

Նրանք հաճախ սա անում են նաեւ հանուն բարտերի, նախընտրելով՝ հանուն անվճար սպասարկվելու և հաց ուտելու համայն հայության առաջ խայտառակվել։

Կան նաև այնպիսի հայտնիներ, ովքեր ապրում ու արարում են բարտերով: Բառի ամենաբուն իմաստով`նրանք ապրում են գովազդի դիմաց ստացած հագուստով, հյութերով,  սնունդով, տեխնիկայով, սպասքով ու օծանելիքով, այդ կերպ իրենց անձնական էջը դարձնելով «շուկա»:

Շատերը հարսանիք ու կնունք, ծնունդ ու նշանդրեք են անում բարտերով:

Բայց, ինչպես ասում են, հոկտեմբեր ամսվա թիվ մեկ բարտերի միջոցը թարթիչն է:

Մեր աչքից չի վրիպել, թե ինչպես է հայկական շոու բիզնեսի 99 տոկոսը այս ամիս թաթիչների լիցքով տարվել և ոչ միայն լիցքով, այլ նաև դա գովազդելով:

Ու ցավն այն է, որ յուրաքանչյուրը սթորի անելուց նախ պաշտպանվում է`արդարանալով, որ սա սթրեսից և դեպրեսիայից ազատվելու միջոց է, այնուհետև ամեն մեկը գովերգում իր մասնագետին` դե իհարկե անվճար սպասարկման դիմաց:

Ինչևէ`հուսանք մասնագետները մի օր կիմանան իրենց գինը և հանուն մի քանի հազար հետևորդ ունեցող հայտնիի էջում հայտնվելու`անվճար չեն սպասարկի:

 

Մեկնաբանություն

Որոնում