Տևական ժամանակ է, ինչ քննարկվում է լուրը, թե Մովսես Երեմյանն ու Աննա Սիմոնյանը վերամիավորվել են։ Խոսակցությունները հատկապես մեծ թափ հավաքեցին նրանց նոր համատեղ նախագծից հետո, որտեղ վերջիններս սիրահար զույգի են մարմնավորում։
Ինչպես բաժանման լուրերի դեպքում, այնպես էլ հիմա, զույգը պաշտոնական հայտարարությամբ հանդես չի եկել։ Այս ամենի ֆոնին ԱՄՆ-ում բնակություն հաստատած երգչուհի Մարտա Կիրակոսյանը, ով նաև Աննայի մտերիմ ընկերուհին է, ինստագրամյան իր էջում կիսվել էր իր նոր կատարմամբ։ Աննան էլ մեկնաբանությունների հատվածում գրել էր հետևյալը. «Մեր սիրուն վերջ չի լինի»։ Համացանցի շատ օգտատերեր Աննայի այս մեկնաբանությունը կապել էին նրա հոգեվիճակի հետ՝ կրկին երակացնելով, որ, այնուամեմայնիվ, զույգը վերամիավորվել է։