Արդեն 1 ու կես ամիս է` Մելիքյանների ընտանիքում կա նոր անդամ: Ծնվեց նրանց սպասված որդին` Տիգրանը: Ընտանիքը պարբերաբար հրապարակումներ է անում փոքրիկ Տիգրանիկի մասնակցությամբ: Դե իսկ օրերս էլ փոքրիկը դարձավ 40 օրական:
Ընտանիքի անդամներն իրենց ինստագրամյան էջերում կիսվել էին կադրերով`միաժամանակ ցույց տալով, թե որքան ջերմ ու ուրախ է անցնում ընտանեկան ցանկացած իրադարձություն և տոն:
Դե իսկ այսօր արդեն նրանք մեծ շուքով պատրաստվում են նշել Տիգրանի 40 օրականը:
Կադրերից երևում է, որ Արամ Մելիքյանի կինն անչափ գեղեցկացել է: Նա էլ ավելի երիտասարդ տեսք ունի:
«Ասեք, որ կյանքա»,- կից գրել են Մելիքյանները:
Հավելենք, որ որդու ծննդից հետո Լիլիթը ցանկություն է հայտնել կրկին երեխա ունենալ: