Դերասանուհի Անաիս Սարդարյանը մշտապես անկեղծ կոնտենտով է ներկայանում իր հետևորդներին՝ պատմելով ինչպես իր օրվա, այնպես էլ բարձրաձայնելով մի շարք խնդիրների մասին։
Դերասանուհու հերթական հրապարակումը պատմում էր իր և ընկերուհիների համերգի մասնակցության, ապա դերասանուհու առողջական վիճակի անսպասելի վատացման մասին:
Բանն այն է, որ Անաիսի ճնշումը Գյումրիում ընկել է, դերասանուհիմ սկսել է վատ զգալ իրեն և մոտակա դեղատանը փորձել է հասկանալ` ինչ է կատարվում իր հետ:
Ինչպես միշտ`յուրաքանչյուր իրավիճակ հումորի և ժպիտի միջոցով հաղթահարել է Անաիսը: