Մի օր մնացի մենակ… Անահիտ Սիմոնյանը`լաց լինելով, պատմում է նոր մանրամասներ

  • Oct 30, 2024

Երգչուհի Անահիտ Սիմոնյանը շարունակում է իր ինստագրամյան էջում ակտիվ ու անկեղծ շփվել իր հետևորդների հետ, պատմել նրանց իր անցած ճանապարհի մասին ու լսել նմանօրինակ պատմություններ, քննարկել դրանք ու հետևություններ անել։

Անահիտը նոր հոլովակ է հրապարակել, որտեղ չի կարողանում զսպել արցունքները։ հոլովակին կից նաև գրառում կա.

«Հիշում եմ՝ մի օր մենակ մնացի…

Թվում էր, թե ամեն ինչ «լավ» էր նրանց համար, ովքեր մեր տանը չէին ապրում և դրսից տեսնում էին իդեալական ընտանիքի պատկեր… Ես ունեի ամուսին, երեխա, աշխատանք, բայց ինչ-որ պահի հասկացա, որ մենք տարբեր ճանապարհներով էինք գնում ու իրար չենք ուրախացնում։ Մենք խաղում ենք դերեր, որոնք մեզ ձանձրացրել էին… Ցավալի էր, բայց ավելի դժվար էր որոշել առաջին քայլն անել դեպի նոր կյանք: Այն ժամանակ ես իսկապես աջակցության կարիք ունեի. մարդիկ, ովքեր կհասկանային, թե ինչի միջով եմ ես անցնում: Ես հասկանում էի, որ ամեն դեպքում, ոչ ոք չի խորանալու, և բնականաբար, ես պետք է վերցնեմ հարվածը ինձ վրա… Որովհետև մեր հասարակության մեջ մեղքը միշտ ընկնում է կանանց վրա…

Բայց գլխավորը, որ ես վերցրի սրանից, մենակ չլինելու կարևորությունն է։ Շրջակա միջավայրը մեծ նշանակություն ունի»,-գրել էր Անահիտը։ 

Հավելենք նաև, որ արդեն մի քանի օր է քննարկվում  է երգչուհու վերջին բացահայտումը այն բանի մասին, որ ամուսնության ընթացքում Հայկոն նրան դավաճանել է մտերիմ ընկերուհիներից մեկի հետ։

Անահիտը չի նշել, թե ում մասին է խոսքը։

Մեկնաբանություն

Որոնում