Ինձ իմ տնից հանում են. ինչ է սպասվում «Գոյ» թատրոնի դերասաններին. նրանք գիշերում են թատրոնի ներսում

  • Oct 30, 2024

«Գոյ» թատրոնի ստեղծագործական խմբի անդամները արդեն 2-րդ օրն է գալիս են Գլխավոր դատախազություն։ 

Թատրոնի դերասան Աշոտ Տեր- Մաթևոսյանի խոսքով՝ իրենց ներկայացուցիչը նոր գործ է մուտք արել՝ իրենց գործերի շուջ բոլոր խախտումների մասին։

Նա նաև հայտնել է, որ ևս մի նամակ մուտքագրելու են Արդարադատության նախարարություն՝ խնդրելով մեկնաբանել Վարչական իրավախախտումների մասին օրենքի 83-րդ հոդվածը մեկնաբանեն։

 «Այս հոդվածը ենթադրում է, որ այն պահից, երբ դատարանը գործ է վարույթ ընդունում՝ նույն պահից դադարեցվում է բոլոր գործողությունները։ Այս պահին, երբ գործը դատարանը վարույթ է ընդունել՝ դրանից հետո Սունդուկյան թատրոնը տարբեր գործողություններ է իրականացրել, դուռը ներսից ծակել՝ կողպեք են ավելացրե, մի օր եկանք հասկացանք, որ թույլ չեն տալիս օգտագործել մեր գույքը։  Եթե մենք հիմա կարողանայինք մտնել թատրոն՝ կկարողանայինք փորձեր անել, ինչու ոչ՝ բարեգործական ներկայացումներ կխաղայինք։ Այսինքն, կշարունակեինք ստեղծագործել։ Կարծում ենք, որ նախարարի մեկնաբանությանը կհաստատի, որ օրենքի ուժով պետք է կասեցվեին բոլոր գործողությունները և կվերադառնայինք այն պահին, որ պահից, որ կասեցվել է գործը ու մենք այս պահին կկարողայինք մտնել թատրոն ու ստեղծագործել՝ սպասելով արդարադատության»։ 

 Նրա դիտարկմամբ՝ կառավարության որոշմամբ՝ 2 թատրոնների ՊՈԱԿ-ների միջև պետք է ընդունում-հանձնում լիներ, բայց իրենց կողմից այդ գործողությունները չեն արվել, քանի որ իրենք դեմ են եղել որոշմանը։

 «Այսինքն , այս կետը խախտված է, բայց իրենք դիմել են պետռեգիստր՝ լուծարելու համար ՊՈԱԿ-ը»։  Նա նաև նշեց, որ սունդուկյանցիները «Գոյ» թատրոնի բեմում փորձեր են անում, բայց կասեցման հիմքով իրենք պետք է այնտեղ հիմա ոչինչ չանեին։ «2 օր առաջ մտել էինք թատրոն, մեր ներկայացման ռեկվիզիտները օգտագործում են՝ ինչի իրավունքը չունեն»,- նշել է դերասանը։

Մեկնաբանություն

Որոնում