Թշնամուն ողջ Հայաստանն է պետք, որը կստանա, սա տոտալ շրջափակում է… Նազենի Հովհաննիսյան

  • Mar 22, 2024

Հայաստանի վարչապետն օրերս հայտարարեց, թե Ադրբեջանի պահանջած 4 գյուղերը՝ Բաղանիս Այրումը, Աշաղը Ասքիփարան, Խեյրիմլին և Ղըզըլհաջիլին, դե յուրե Հայաստանի տարածքում չեն՝ Ալմա-Աթայի հռչակագրի համաձայն։

Ավելի վաղ՝ անցած շաբաթ օրը, Բաքուն պահանջել էր անհապաղ ազատել և Ադրբեջանին վերադարձնել դրանք։

Փաստացի, այդ գյուղերը 90-ականներից գտնվում են հայկական կողմի վերահսկողության տակ։ Դրանց մոտով են անցնում դեպի Վրաստան միջպետական ճանապարհը, Հայաստան մտնող գազամուղը։

«Եվ պետք ա փոքր մի քանի կտոր կա, պետք ա գնալ, էդ ճանապարհները դուրս ա՞ գալիս Հայաստանի այ էս տարածքից՝ դե յուրե, Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունից, էստեղից դուրս ա գալիս, այ էստեղից դուրս ա գալիս սենց ա՞ մտնում, ոչինչ, մի քիչ կվերակառուցենք այլ կերպ: Եվ ես ուզում եմ ասել, որ արդեն էդ հանձնարարականը տվել եմ, և նաև առաջիկայում պատեհ առիթով կգնամ և էս մեր գյուղերի բնակիչներին կբացատրեմ, թե ինչ եմ մտածում և ինչու եմ էդպես մտածում»,- ասել էր Փաշինյանը:

Սրա վերաբերյալ մի քանի հայտնիներ իրենց խոսքն են ասել:

Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը մի քանի անգամ հրապարակումներ է արել`մատնանշելով, որ սա մինչև վերջ թշնամուն հանձնվելն է:

Նազենիի խոսքով`Երևանում նստած, մարդիկ չգիտեն, թե որքան լարվածություն է տիրում Տավուշում:

Հաղորդավարուհու խոսքով սա տոտալ շրջափակում է ներսից ու դրսից, թշնամին ողջ Հայաստանն է ուզում, և դա էլ կստանա:

Մեկնաբանություն

Որոնում