Ձեր գովազդն այստեղ

Ինչու է IDBank-ը անդադար լրատվական գործընկերներից պահանջում կամ «խնդրում» մի քանի անգամ հրապարակել իրենց «Շնորհակալության օրը»

  • Mar 03, 2025

Վերջերս անդրադարձ էինք կատարել IDBank-ի  նոր նախաձեռնությանը, որով որոշել են շնորհակալություն հայտնել իրենց հաճախորդներին ու շփվել իրենց  հաճախորդների հետ:

StarNews.am-ը հրապարակեց հենց շնորհակալության օրվանից մի քանի օր առաջ իրենց հաճախորդների բողոքները, իսկ հրապարակումից հետո մեր լրատվականի պաշտոնական ֆեսյբուքյան էջում շատ հետաքրքիր ու փաստերով երևաց IDbank-ի մի քանի հաճախորդների իրական «շնորհակալությունը»:

Բանկի աշխատակազմը որոշեց այդքանով կանգ չառնել, որ մեր գոծընկերներին պահանջել կամ «խնդրել» մեկից ավել անգամ հրապարակել տեղեկատվությունը այն մասին, որ իրենց շնորհակալությայն օր են նշել:
Կից լուսանկարում կարող եք տեսնել, թե ինչպես է մեր գործըկերներից մեկը փետրվարի 27-ին հրապարակում նշված տեղեկատվությունը ու հետո որոշում, որ ամսի մեկին նորից պետք է հրապարակի այդ տեղեկատվությունը:

 

 


Հատկանշականն է այն փաստը, որ շատ քիչ է լինում, որ լրատվականը բիզնեսին առնչվող ռելիզները տարածի երկու անգամ, եթե նրանցից չեն պահանջել կամ «խնդրել»:
Այդքանով շնորհակալությունները չեն ավարտվում:

Պարզվում է, որ մարտի 4-ին էլ կարելի է հրապարակել փետրվարի 27-ի իրադարձության մասին ռելիզը ու մի փոքր անհավատալի է, որ լրատվականը այդ տեղեկատվությունը կարող է համարել ամենակարևոր լուրերից մեկը և մեկ շաբաթ հետո որոշի, որ այդ բացթողումը պետք է լրացնի:

Այստեղից էլ միայն մնում է եզրակացնել, որ լրատվականից կամ պահանջել են կամ «խնդրել»:

Այնուհետ փոքրիկ մոնիտորինգի արդյունքներով պարզ դարձավ, որ մեր գործընկերներից շատերը որոշել են իրենց երկուշաբթի առավոտը սկսել IDBank-ի մեկ շաբաթ առաջվա ռելիզով ու շնորհակալությունով սկսել:

Հասկանալի պատճառներով չենք հրապարակելու մեր գործընկերների անունները, բայց այսքան շատ անհասականալի համընկնումները զարմանալի են:

Ու միևնույն է մնում է մեկ հարց՝ ինչու է IDBank-ը  որոշել, որ իրենց մեկ անգամ շնորհակալության օր հայտարարելուց մեկ շաբաթ հետո նոր մեր լրատվականներից պահանջում կամ «խնդրում» հրապարակել այդ լուրը:

Մեկնաբանություն

Որոնում