Արմեն Պետրոսյանի` Մենչի դուստրն ամուսնանում է

Join Telegram
  • Apr 04, 2025

Պրոդյուսեր Արմեն Պետրոսյանը՝ Մենչը, շատ ակտիվ գործունեություն է ծավալում՝ նոր նախագծեր ու ծրագրեր, որոնց հանրությունը սպասում է։ 

Մենչի դուստրը՝ Էլինան, ևս ճանաչելի դարձավ հանրությանը և այժմ նրա գործունեությանը  շատերը հետևում են ինստագրամյան հարթակում։ 

Երիտասարդ դիզայները այնտեղ ցույց է տալիս իր առօրյան ու սիրելիի հետ անցկացրած գեղեցիկ պահերը։ 

էլինան և սիրելին նշանադրվեցին 2022 թվականինl Իսկ այժմ, ինչպես երևում է Մենչի դստեր հրապարակումներից, զույգը պատրաստվում է հարսանիքի։ 

Էլինան լուսանկար էր հրապարակել, որտեղ գրված էր, որ ընկերուհի, ապա նշանած կարգավիճակները փոխվում են և նա դառնում է սիրելիի կինը։ 

Էլինան և սիրելին նոր չէ, որ պատրաստվում են հարսանիքի, դեռ ամիսներ առաջ Էլինան ընտրում էր իր հարսի զգեստը։ 

Եվ հստակ է, որ շատ շուտով կկայանա այս զույգի  գեղեցիկ հարսանիքը։

Մեկնաբանություն

Որոնում