Երգչուհի Սոնա Ռուբենյանը սիրված է շատերի կողմից: Նրա նկատմամբ հանրային լայն հետաքրքրությունն առավել մեծացավ ամուսնությունից հետո, չնայած, ինչպես երգչուհին էր նշել հարցազրույցներից մեկում, ինքը միշտ էլ ակտիվ է եղել սոցցացանցերում, միաժամանակ նշելով, որ մարդկանց իսկապես հետաքրքրում են անձնական կյանքի մանրամասներ, այդ իսկ պատճառով էլ երբեմն նման հրապարակումներ է անում։
Այս անգամ Սոնան դստեր հետ մանկական սրճարան է գնացել, որտեղից տեսանյութ է տարածել:
«Մարին ընտրեց, մնացինք մենք»,- գրել է երգչուհին:
Նշենք, որ ավելի վաղ Սոնան դստեր մասնակցությամբ տեսանյութ էր տարածել, որտեղ դուստրը քնացնում էր իր տիկնիկին`լսելով իր մայրիկին:
StarNews-ը հայտնել էր, որ վերջերս երգչուհի Սոնա Ռուբենյանի դստեր ծննդյան տարեդարձն էր: Փոքրիկ Մարին դարձավ 1 տարեկան:
«Գտնված երազ» թեմայով արված արարողության ժամանակ Սոնայի մայրիկն ու սկեսուրը փոքրիկ Մարիի գլխին լցրել են ատամհատիկի քաղցրեղենը, իսկ փոքրիկ Մարին նախընտրել է «դառնալ» իրավաբան, երգչուհի: