Ձեր գովազդն այստեղ

Սիրում եմ քեզ շատ. Վահան Թովմասյանի շնորհավորանքը`կնոջ ծննդյան առթիվ

  • Mar 13, 2025

Այսօր դերասան Վահան Թովմասյանի կնոջ`Ջուլիետտայի ծննդյան տարեդարձն է: Այս առիթով դերասանը ինստագրամյան սթորի բաժնում հրապարակում է արել և շնորհավորել նրան:

«Ծնունդդ շնորհավոր, սիրում եմ քեզ շատ»,- գրված է հրապարակման մեջ:

Նենք, որ մենք պատմել ենք բազմիցս Վահանի անձնականի մասին դրվագներ, նա գեղեցկուհի դուստր ունի, ով անչափ համովիկ աղջիկ է:

Հիշեցնենք, որ դերասան Վահան Թովմասյանն ամուսնացել է 2021 թվականին: Վահանի կինը՝ Ջուլիետտան, մասնագիտությամբ դիմահարդար է, նախքան փոքրիկի ծնվելն աշխատում էր հեռուստանախագծերում։ Հենց աշխատանքի բերումով էլ նրանք ծանոթացել են։

Նշենք, որ զույգի քավորի պարտականությունները ստանձնել էր Ռաֆայել Երանոսյանը:

Հավելենք,որ զույգի հարսանիքին ներկա են եղել նաև հայտնի ընկերները՝ Գոռ Հակոբյանը՝ կնոջ՝ Հրուշի հետ, Գրիգն ու Սոնան, Լուիզա Ներսիսյանը և այլք։

Մեկնաբանություն

Որոնում