Հոկտեմբերի 14-ին հայտնել ենք, որ ծնվել է շոումեն, հանդիսավար Արամ Մելիքյանի 4-րդ երեխան։ Արամն ու կինը՝ Լիլիթը որդուն տվել են Տիգրան անունը։
Ներկայացնում ենք փոքրիկ Տիգրանի առաջին ֆոտոշարքը, որտեղ նա քնած ժպտում ու «բարկանում»:
Գաղտնիք չէ, որ Մելիքյանների ընտանիքը շատ ակտիվ է իր ինստագրամյան էջում և կյանքում:
Նրանք օրեր առաջ մեկնել էին Վրաստան, որտեղից կիսվում էին կադրերով:
Նշենք, որ օրեր առաջ էլ Արամ Մելիքյանի որդին ՝ Անրին նշում էր ծննդյան տարեդարձը։ Շոումենի որդին դարձավ 13 տարեկան։
Ընտանիքը`իրենց բնորոշ ջերմությամբ, կեսգիշերին շնորհավորել է Անրիին, հետո արդեն հյուրընկալել նրա ընկերներին։
Արամը նաև ինստագրամյան հոլովակ էր հրապարակել՝ նշելով, որ իր խոսքը պահելով, Անրիի համար նույնպես բացել է ինստագրամյան էջ, որի միջոցով նա կշփվի իրեն սիրող հետևորդների հետ։