Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասանուհի Անի Քոչարյանի որդին՝ Աբելը, նշում է ծննդյան տարեդարձը:
Դերասանուհին այդ մասին հայտնել է իր ինստագրամյան էջում՝ հրապարակելով որդու լուսանկարն ու կից գրելով ջերմ շնորհավորանք.
«Շնորհավոր ծնունդդ, ինձ ուժ տվեղ, իմ միակ թուլություն»:
Նշենք, որ տարիներ առաջ մայրիկը խոստովանել է, որ որդին որոշել է ռեժիսոր դառնալ.
«Ես որևէ միջամտություն չեմ ունեցել նրա մասնագիտության ընտրության հարցում. տղաս տեսակով անհատ է դեռ մանկուց, լավ գիտի՝ ինչ է ուզում, երբեւէ չեմ խառնվել եւ կարծում եմ, որ մարդն ինքը պետք է որոշի՝ ինչ դառնալ»: