90–ականներին հայտնիություն ձեռք բերած երգչուհի Լիլիթ Կարապետյանը Ինստագրամի իր էջում հրապարակում է արել, հայտնելով, որ այսօր իր եղբոր՝ Կարեն Կարապետյանի մահվան 25-րդ տարելիցն է:
«Իմ լուսավոր, սիրուն, անբիծ ու անասելի տաղանդավոր Կարեն, արդեն 25 տարի է մեզ հետ չես:Այսպիսի ցավ նույնիսկ թշնամուն չեմ ցանկանա»:
Հիշեցնենք, որ Լիլիթ Կարապետյանը եղել է 24 տարեկան, երբ նրա եղբայրը մահացել է։ Նրա եղբայրը ևս երաժշտական ասպարեզում հաջողություններ է գրանցել: Նրանք քույր ու եղբայր բազում շրջագայությունների էին մեկնում։
Եղբոր անժամանակ մահից տարիներ անց երգչուհին որդի ունեցավ, ում անվանակոչեց ի պատիվ քեռու: