StarNews-ը ներկայացնում է հայկական շոու բիզնեսի weekend-ը`ինստագրամյան հարթակի հրապարակումներն ու սկանդալները:
Այս հանգստյան օրերը կարելի է ասել նվիրված էին բացառապես Մարտի 8-ին:
Հայ հայտնիները շտապում էին հրապարակումներ անել, շնորհավորանքներ գրել կանանց տոնի առթիվ ու նաև ցույց տալ իրենց սիրելիների անակնկալ կերպով մատուցած նվերները:
Դրանցից ամենագրավիչը դերասան Վահագն Գալստյանի անակնկալն էր կնոջը: Վերջինս ավտոմեքենա էր նվիրել իր սիրելիին:
Մենք ներկայացրել էինք նաև Անահիտ Մանուկյանի ստացած շքեղ ծաղկեփունջն ու նվերը`Հայկ Հովհաննիսյանից:
Ամերիկաբնակ երգչուհի Լիլի Մորտոն էլ կիսվել էր իր ամուսնու և որդիների շքեղ ծաղկային նվերներով:
Հաղորդավար Մհեր Բաղդասարյանն էլ շտապել էր ծաղիկներ մատուցել Անի Երանյանին:
Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը կիսվել էր ավագ դստեր թողած բացիկով, որը հուզել էր դերասանուհուն:
Նշենք, որ շատ էին նաև օնլայն շնորհավորանքներն ու բարեմաղթանքները:
Հաղորդավար, գրող Ավետ Բարսեղյանը ինստագրամյան իր էջում կնոջ և դստեր հետ լուսանկարներ էր հրապարակել՝ շնորհավորելով կանանց տոնը:
«Սիրելի մայրեր, քույրեր ու աղջիկներ: Շնորհավորում եմ գարունը, սերը ու Մարտի 8-ը:
Երջանիկ եղեք, առողջ ու սիրված»,- գրել էր Ավետ Բարսեղյանը:
Դերասանուհի Ալինա Մարտիրոսյանն Ինստագրամում մայրիկի հետ լուսանկար էր հրապարակել և կից գրառում արել.
«Սիրելի կանայք և աղջիկներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Կանանց միջազգային օրվա՝ Մարտի 8-ի առթիվ՝ մաղթելով սեր, առողջություն, երջանկություն, խաղաղություն մեր սուրբ երկրում և մեծագույն հաջողություններ»:
Երգչուհի Հռիփսիմե Ելինյանը ինստագրամյան իր էջում լուսանկար ու բարեմաղթանք էր գրել:
«Սիրելի մայրեր, սիրելի կանայք, ջերմորեն շնորհավորում եմ այս գեղեցիկ տոնի կապակցությամբ, միշտ սիրեք և լինեք սիրված, քանզի սիրով շրջապատված կինը ամենաերջանիկն է»: