«Կյանքի ուղիներով» հաղորդման հյուրն էր դերասան Գևորգ Գրիգորյանը։
StarNews-ը առանձնացրել է զրույցի հետաքրքիր հատվածները։
Գևորգը 17 տարեկան հասակում հայտնվում է վիճաբանության մեջ և դանակահարության հետևանքով մի քանի ամիս անցկացնում քրեակատարողական հիմնարկում։
«90-ականներին, 2000-ականների սկզբին ինձ հետաքրքիր էր այդ ամեն ինչը , լավ տղա լինելուն ես ուրիշ տեսանկյունից էի նայում։ Ինչ-որ չափով միգուցե ձգտում էի հայտնվել քրեակատարողականում և տեսնել այնտեղ մարդիկ ոնց են ապրում, ինչ է իրենից ներկայացնում, որովհետև ունեի շատ մեծ հարգանք այդ կյանքով ապրող մարդկանց հանդեպ։
Իհարկե դիտմամբ չեմ գնացել նստել,դեպքն ուղղակի ստացվել է , բայց այդ դեպքն հետևանքն էր իմ այն ժամանակվա հոգեվիճակների ,մտքերի և ինչ-որ ձգտումների։ Օրինաչափ էր ,որ մի օր նման մի դեպք լինելու էր։Երևի դա պետք է տեսնեի,որ հասկանայի` կարելի է նաև ուրիշ կյանքով ապրել։
Լիքը հարբած տղաներ,իսկ ես ընկերուհուս հետ էի։Նրանք իրար մեջ կոնֆլիկտ են ունենում և սկսում են բարձր հայհոյել։Ես մի քանի անգամ խնդրում եմ չհայհոյեն,բայց իրենք շարունակում են։Հետոն աղոտ եմ հիշում,որովհետև ինչ-որ մի պահ ես էլ ինքնատիրապետումս կորցրեցի ։Երբ արդեն հետ եկա, տեսա ինչ է կատարվել ՝2 հոգի արյան մեջ կորած։ Մեկին ես եմ գրկել բարձրացրել ՝Սեդրակը բոյով ,լավ ջանով տղա է, ինչքան հիշում եմ ոչ ոք չկարողացավ բարձրացնել, ես գրկեցի բարձրացրեցի վերև, որտեղ որ շտապ օգնությունը իրեն կարող էր տանել հիվանդանոց։Փառք Աստծո երկուսն էլ ողջ են։
Ինձ բախտ է վիճակվել կատարողանականում ծանոթանալ այդ աշխարհում շատ լուրջ ու ծանր քաշ ունեցող մարդկանց հետ ,ովքեր ներկայացրել են որպես ավագ եղբայր և բացատրել, որ ուրիշ կյանք կա։ Հիշում եմ նրանցից մեկն ասեց ,որ դուրս գամ և իր փոխարեն էլ ապրեմ,որովհետև ինքը դուրս չէր գալու…»։