Երգչուհի Նարե Գևորգյանը բավականին ակտիվ է իր ինստագրամյան էջում: Երգչուհին ցույց է տալիս իր գործունեությունը, առօրյան, ինչպես նաև պարբերաբար անդրադառնում է երկրում տիրող իրավիճակին ամենատարբեր հրապարակումների տեսքով։
Մեր աչքից չի վրիպել երգչուհու վերջին հրապարակումը, որտեղ նա երգում է ընդամոնը օրեր առաջ հանրության դատին ներկայացրած իր աշխատանքը:
Նարեն խոսել է այդ երգի դիտումների մասին`գրելով հետևյալը.
«Ձեր շնորհիվ ես ընդամենը 9 օրում դարձա միլիոնատեր: «Ես սովորեցի»-ն միայն յութուբում ունի 1.000.000 դիտում: Շնորհակալ եմ յուրաքանչյուրիդ»:
Նշենք, որ Նարեն հաճախ անդրադառնում է իրեն ուղղված քննադատություններին:
Վերջերս նա հրապարակել րէ իրեն ուղղված մեկնաբանությունն ու հեգնել`«ներողություն» խնդրելով գիրանալու համար:
Նշենք, որ վերջերս StarNews-ը գրեց այն մասին, որ երգչուհին հրապարակել է սթորի, որտեղ իր մատին նկատելի է եղել նշանադրության մատանի: Հետևորդներից շատերի մոտ սա տպավորություն էր ստեղծել, որ երգչուհին նշանադրվել է:
Մենք փորձեցինք հերքում կամ հաստատում ստանալ հենց երգչուհուց, սակայն նա գերադասեց արդեն իսկ իր ֆեյսբուքյան էջում հայտարարել, որ նման բան չկա: