Երգչուհի Սոնա Ռուբենյանի սոցիալական հարթակներում պարբերաբար կարելի է նրա առօրյային ու գործունեությանը վերաբերող հրապարակումներ տեսնել։
Դստեր՝ Մարիի մասնակցությամբ հրապարակումները, երգչուհու էջերում վերջին շրջանում գերակշռող են դարձել։
Երեկ երգչուհու մայրիկի ծննդյան տարեդարձն էր: Այս առիթով ընտանիքը հավաքվել էր և Սոնան մի քանի կադրեր էր ներկայացրել:
Կադրերից մեկում Սոնայի դուստրը ծաղիկներ էր նվիրում իր տատիկին:
Նշենք, որ վերջերս էլ Սոնան կիսվել էր ոչ այնքան հաճելի նորությամբ։ Երգչուհին վատառողջ էր, ընդունում էր դեղեր ու վիտամիններ։ Որպես պատճառ՝ Սոնան նշել էր գերհոգնածությունը՝ հորդորելով հետևորդներին ուշադրություն դարձնել հանգստին։
«Հանգստին առանց խնայելու շատ ժամանակ հատկացրեք։ Մեզ հաճախ թվում է, թե կարող ենք ու կհասցնենք ամեն ինչ։ Հասցնելը՝ հասցնում ենք, բայց երբեմն մեր փոխարեն սկսում է խոսել մեր օրգանիզմը»։