Ամալյա Հովհաննիսյանի LIFEROOM հաղորդման հյուրն էր Լյուսի Հայրապետյանը։
StarNews-ը հետևեց հաղորդմանը։
Լյուսիի ու Սոսի սիրավեպը ժամանակին բուռն քննարկումների առիթ դարձավ։ Սա Լյուսիի կյանքի ցավոտ էջերից մեկն էր.
«Սոսից սիրելով եմ բաժանվել, բայց ես եմ գնացել բաժանման։ Ինքը բազմիցս տարբեր հարցազրույցերում նշելա, որ իրեն թողել եմ, ես վատն եմ։ Մենք Սոսի հետ մեկ է լավ ընկերներ ենք։ Ես ունեի խնդիր, կյանքում մի կետ կար ես ունեի խնդիր ու ինձ պետք էր խնդրի լուծում, իսկ այդ լուծման մեջ Սոսը իրեն ներկա չտեսավ:Մտածել եմ նրա մոտ վերադառնալու մասին, բայց այդ քայլը չեմ արել։ Վստահ եմ՝ եթե այդ շրջանում վերադառնայի, Սոսն ինձ կընդուներ։ Բայց համոզվել եմ՝ եթե որևէ բան կոտրվում է, շարունակելն անհնար է։ Սոսը եղել է այն մարդը, ում չեմ ափսոսում, որ ունեցել եմ կյանքումս»։
Լյուսին 5-6տարի հարաբերություններ է ունեցել մի մարդու հետ, հետո բաժանվել` հանուն Սոսի.
«Ես պետք ա էդպես չանեի, 6 տարի շարունակ ունեի շատ մտերիմ ընկեր։ Նենց չի, որ ես ափսոսում եմ, բայց էդ մարդուն ես ցավացրի։ Ես իմ ներսով շատ արդար մարդ եմ և չեմ սիրում, երբ լավ մարդկանց հանդեպ լինում եմ անարդար։ Էտ պարագայում ես եղել եմ անարդար։ Երկար ժամանակ մտածում էի` տեսնես էդ մարդը ինձ կների,որովհետև ես մեծ ցավ եմ տվել, ինքը մի շաբաթում դարձավ ուրիշ մարդ`- 20կգ։Դրանից հետո միացանք, փորձեցինք, բայց երկրորդ անգամ չի լինում»։