Փիառվելու կարիք չունեմ, պայքարս իմ Մոնթեի ու Լուսեի համար է. Անաիս Սարդարյան

  • May 20, 2024

Մհեր Բաղդասարյանի Tete a Tete հաղորդաշարի հերթական հյուրն էր դարձել դերասանուհի Անաիս Սարդարյանը։StarNews-ը հետևել է զրույցին՝ առանձնացնելով կարևոր մանրամասները։

Զրույցի սկզբում Անաիսը խոսել էր Բագրատ Սրբազանի գլխավորած շարժմանը՝ իր մասնակցության մասին ու նշել.

«Ինձ ստիպում է այնտեղ լինել իմ արժանապատվությունը, իմ երեխայի ապագայի նկատմամբ վառ ու լուսավոր նկրտումները և հավատը՝ Բագրատ Սրբազանի նկատմամբ։ Պատարագների եմ մասնակցել, Սրբազանի գործունեությանը վաղուց եմ հետևում։ Կոմֆորտը հիմա չեմ գերադասում հայրենիք ունենալուց։ Երբեք չեմ ողջունել ու չեմ եղել ընդդիմադիրների հավաքներին։ Պահանջը ինքնին քաղաքական է, ինձ ոչ մի պաշտոնում չեք տեսնելու, իմ պաշտոնը հայն է։ 6 տարի իշխանության եք, ինչի՞ նախկինները ականջները չեք կտրել, որ հիմա էլ չասեք հետևում կանգնած են։ Այն օրը բեմից ես ասացի, որ ինձ համար հայ չեն նրանք, ովքեր մի ամբողջ հրապարակ ժողովրդին անվանում են նարկոբարոն ու կրիմինալ։ Բեմ բարձրանալուց 10 րոպե առաջ տեսնում եմ, որ էկոնոմիկայի նախարարի կինը հանրահավաքի ժողովրդին անվանել է զույգերով անասուններ։ Իմ պայքարը այսօր իմ Մոնթեի ու Լուսեի համար է։ Ես ավել փիառվելու կարիք չունեմ»։

Իր խոսքում Անաիսը հատուկ ընդգծել էր, որ իր կարծիքով կան մարդիկ, ովքեր փորձում են իրենց մասնակցությամբ հեղինակազրկել հանրահավաքը, այդ թվում՝ ընդդիմության որոշ ներկայացուցիչներ։ Հարցին՝ արդյո՞ք իր կարծիքով շարժման հետևում կանգնած են ՀՀ 2-րդ և 3-րդ նախագահները, Անաիսը պատասխանել էր.

«Ես Աստված չեմ, որ հստակ ասեմ, բայց քեզ 101% հավաստիացնում եմ, որ ականջ էլ չէ, ականջի ծայր կտեսնեմ՝ որպես Անաիս, ես հենց այդ րոպեին կանեմ սթորի ներողություն կխնդրեմ և կգնամ։ Մենք հրապարակում ենք նրա համար, որ չթողնենք մեր պատմությունն ու արժանապատվությունը մաքրվի։ Ինձ հետ կապում են Գագիկ Ծառուկյանին, Սերժ Սարգսյանի աղջկա, չգիտես ինչի, Ռոբերտ Քոչարյանին, ԱԺԲ-ին։ 6 տարի առաջ իմ գործակալությունը զբաղվում էր Գագիկ Ծառուկյանի բիզնեսների SMM-ով, ես անձնապես պարոն Ծառուկյանին ճանաչում եմ։ Եթե շարժումը չհաջողի ինձ համար շատ ցավոտ կլինի, բայց ինձ համար շատ ծանր կլինի, եթե ես սխալված լինեմ Սրբազանին՝ որպես առաջնորդ ընտրելու մեջ։ Դեռ մինչ այսօր ոչ մի վայրկյան չեմ սասանվել իր ընտրության մեջ, ներկա պահին ինքը ինձ համար ճիշտ առաջնորդ է»։

Մեկնաբանություն

Որոնում