Արմուշն ու կինը նշում են դստեր 2 տարեկանը. ՏԵՍԱՆՅՈւԹ

  • May 02, 2024

ԱՄՆ-ում բնակություն հաստատած դերասան Արմուշը այն հայտնիներից է, ով ոչ հաճախ, սակայն ժամանակ առ ժամանակ ընտանեկան հրապարակումներ է անում:

Այսօր ևս բացառություն չէ:Արմուշի ու կնոջ` Լուսինեի ընտանիքում, 2 տարի առաջ կրկին մեծ ուրախություն էր: Ծնվել էր նրանց երրորդ երեխան`դուստրը:

Այսօր ընտանիքը նշում է իրենց դստեր ծննդյան օրը: Նրանց լուսանկարները ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը:

Նշենք, որ զույգի առաջին 2 երեխաները տղաներ են:

Ամիսներ առաջ տված հարցազրույցում Արմուշը նշել էր հետևյալը.

«Կրկին երեխա ունենալը մեզ համար մտածված որոշում էր։ Մեր երրորդ երեխայի ծննդի համար մեծ հաշվով պարտական ենք Դուդույին (Էդուարդին), այնքան էր ասում, որ ուզում է քույր ունենալ։ Անհամբեր սպասում էր ծննդին, ամեն օր խոսում էր քույրիկի հետ»,- ասել էր Արմուշը։

Մեկնաբանություն

Որոնում