Հայաստանի վարչապետն օրերս հայտարարեց, թե Ադրբեջանի պահանջած 4 գյուղերը՝ Բաղանիս Այրումը, Աշաղը Ասքիփարան, Խեյրիմլին և Ղըզըլհաջիլին, դե յուրե Հայաստանի տարածքում չեն՝ Ալմա-Աթայի հռչակագրի համաձայն։
Ավելի վաղ՝ անցած շաբաթ օրը, Բաքուն պահանջել էր անհապաղ ազատել և Ադրբեջանին վերադարձնել դրանք։
Փաստացի, այդ գյուղերը 90-ականներից գտնվում են հայկական կողմի վերահսկողության տակ։ Դրանց մոտով են անցնում դեպի Վրաստան միջպետական ճանապարհը, Հայաստան մտնող գազամուղը։
«Եվ պետք ա փոքր մի քանի կտոր կա, պետք ա գնալ, էդ ճանապարհները դուրս ա՞ գալիս Հայաստանի այ էս տարածքից՝ դե յուրե, Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունից, էստեղից դուրս ա գալիս, այ էստեղից դուրս ա գալիս սենց ա՞ մտնում, ոչինչ, մի քիչ կվերակառուցենք այլ կերպ: Եվ ես ուզում եմ ասել, որ արդեն էդ հանձնարարականը տվել եմ, և նաև առաջիկայում պատեհ առիթով կգնամ և էս մեր գյուղերի բնակիչներին կբացատրեմ, թե ինչ եմ մտածում և ինչու եմ էդպես մտածում»,- ասել էր Փաշինյանը:
Սրա վերաբերյալ մի քանի հայտնիներ իրենց խոսքն են ասել:
Դերասանուհի Լիանա Վանոյանը զարմանում էր այս օրերին լռողների վրա: Ասում էր`կործանարար է ինստագրամում հիմա միայն փող աշխատելը:
Լիանայի և այլ հայտնիների քննադատությունը մանրամասն`տեսանյութում