Starnews-ը բազմիցս անդրադադձել է դերասանուհի Անաիս Սարդարյանի գործունեությանն ու պատմել նրա՝ ինչպես 2020 թ-ի պատերազմի, այնպես էլ Սեպտեմբերի 19-ի ողբերգական դեպքերից հետո արած բարի գործի մասին։
Այս ամենից հետո Անաիսն էլ ավելի սիրվեց և ճանաչում ու հետաքրքրություն առաջացրեց:
Դերասանուհին այս անգամ իր ինստագրամյան էջում հրապարակել է երեխաների հետ սթորի, որտեղ պարում են` «Մենք ենք ու սարերը մեր» երգի ներքո:
Անաիսը հետևյալն է գրել.
«Մեր հողերը Ձեր հոր տնից չեք բերել, որ երբ ուզեք, ում ուզեք տաք»:
Նշենք, որ ավելի վաղ Անաիսը 4 գյուղերի հանձման վերաբերյալ հետևյալն էր գրել.
«Ընդդիմություն լա՞վ եք, մարսվումա՞ աշխատավարձերը, պարգևավճարները: Անձրևա հանկարծ դուրս չգաք, հեսա տաքանա օրերը նոր կսկսեք ֆիկտիվ սուտի հավաքները»: