Ասես ջրի 2 կաթիլ…Մալենան անչափ նմանվել է մայրիկին`Աննա Մանուչարյանին

  • Sep 09, 2024

StarNews-ը երբեմն հրապարակումներ արել է «Մանկական Եվրատեսիլ 2021»–ին Հայաստանը ներկայացրած և հաղթող Մալենայի մասին: Մալենան դերասանուհի Աննա Մանուչարյանի դուստրն է, ով վերջին շրջանում չի թաքցնում, որ ամուսնացել է:

Նա «անհետացել» է հեռուստաէկրաններից՝ նախընտրելով միայն թատրոնում հանդես գալ: Մայր և դուստր այս շրջանում ԱՄՆ-ում են գտնվում, որտեղից հաճախ հրապարակումներ են անում, ցույց տալիս իրենց առօրյան ու ֆոտոշարքերը:

Հետևելով Մալենայի հերթական հրապարակումներին`ակնհայտ երևում է, որ աղջիկն անչափ նմանվել է իր մայրիկին:

Նշենք, որ ավելի վաղ Աննան Tet a Tet-ի շրջանակներում խոսել էր իր ամուսնալուծության, դստեր` հորից հեռու ապրելու մասին.

«Մալենան նույնիսկ չի էլ գիտակցել, որ հայր չունի։ Ես շատ էի փորձում  խոսել նրա հետ ու ասել, որ ես ամուսնալուծված եմ, բայց չգիտեի, թե ինչպես, անգամ հոգեբանի հետ եմ խոսել։Մի դեպք պատմեմ, երբ նրան դպրոց տարա առաջին անգամ: Ուսուցիչը հարցրեց բոլորին, ով կասի իր անուն-ազգանուն- հայրանունը։ Մալենան ակտիվ ձեռք բարձրացրեց ու ասաց` Մարդոյան Արփինե ու իմ հայրիկի անունը։ Արցունքներս չկարողացա զսպել, ապրումներս աննկարագրել էր։ Հասկացա որ բացը իմն է։ 1 օր ուժ գտա իմ մեջ ու պատմեցի նրան, շատ եմ աշխատել ինձ վրա։ Ես մինչ օրս որևէ վատ խոսք չեմ հնչեցրել հոր հասցեին, ուղղակի ես ասել եմ, որ մենք տարբեր էինք և չհասկացանք իրար, ու հիմա նա ապրում է արտերկրում։ Էդպես եմ ասել, որովհետև նա ուղղակի բացակայում է մեր կյանքից»,-նշել էր Աննան:

Մեկնաբանություն

Որոնում