Վլադիմիր Արզումանյանի դուստրը գնալով նմանվում է հայրիկին. նոր լուսանկար

  • May 18, 2024

Starnews– ը մեկ տարի առաջ տեղեկացրել էր, որ փետրվարի 14-ին ծնվել է «Մանկական Եվրատեսիլի 2010» երաժշտական մրցույթի հաղթող Վլադիմիր Արզումանյանի առաջնեկը։

Զույգը դստերը տվել է Սոֆիա անունը։

Երեկ Վլադիմիր Արզումանյանը հրապարակել է դստեր մասնակցությամբ լուսանկար, որը արված է սև ու սպիտակ գույներով: Սակայն սա չի խանգարում նկատել, որ փոքրիկ Սոֆիան անչափ նման է իր հայրիկին:

Նշենք, որ Վլադիմիր Արզումանյանը 25 տարեկան է: Նա պարբերաբար հանդես է գալիս նոր երգերով և տեսահոլովակներով:

Մեկնաբանություն

Որոնում