Ամերիկաբնակ երգչուհի, դերասանուհի Քրիստինա Եղոյանի`մայրանալ պատրասվող քույրը հիվանդանոցում է: Այս մասին իմանում ենք հետևելով Նարեի ինստագրամյան էջի հրապարակումներին:Նարեն չի նշել, թե ինչն է պատճառը, այնուամենայնիվ հրապարակումներկց մեկում տխրությամբ նշել է, որ կրկին հիվանդանոցում է:
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ դերասանուհի, երգչուհի Քրիստինա Եղոյանի քույրը` Նարեն, պատրաստվում է մայրանալ: Զույգը երեխայի սեռը պարզելու համար խնջույք էր կազմակերպել, որին ներկա էին եղել հարազատները: Նարեն տղա է ունենալու, ինչն էլ կանխատեսել էր մորաքույրը:
Կանանց մեկամսյակի առթիվ Նարեն հրապարակել էր լուսանկարներ, որտեղ կլորիկ փորիկը երևում էր:
Նշենք, որ վերջերս էլ Նարեն հրապարակել էր իր փոքրիկի լուսանկարը`ուլտրաձայնային հետազոտությամբ: Նարեի խոսքով`ամեն բան լավ է և´ իր, և´ իր փոքրիկի հետ: