StarNews-ը առանձնացրել և ներկայացնում է շոուբիզնեսյան օրվա ամենահետաքրքիր և ուշագրավ իրադարձությունները։
Դերասանուհի Անաիս Սարդարյանը ինստագրամյան իր էջի story բաժնում հերթական անգամ դստեր՝ Լուսեի մասնակցությամբ զվարճալի կադրերով էր կիսվել։
Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանն էլ հայտնել էր, որ պատրաստվում է հանգստի մեկնել, միևնույն ժամանակ ասելով, որ չի պատկերացնում, թե ինչպես է մեկնելու առանց իր տնային կենդանու։
Դերասան Էդգար Իգիթյանն էլ լուսանկարներ էր հրապարակել որդու մասնակցբւթյամբ՝ կից հանդես գալով նաև գրառմամբ։
Ալեքսանդր Բաբասյանն էլ հերթական հրապարակման միջոցով կիսվել էր իրական սիրո մասին իր պատկերացումներով։
Համատեղ ջերմ հոլովակով էլ հանդես էին եկել դերասանուհիներ Անի Պետրոսյանն ու Ծովինար Մարտիրոսյանը։
Դեմի Մուրը «Սուբստանցիա» ֆիլմի նկարահանումների ժամանակ հիվանդացել է նիհարելով 9 կիլոգրամով։ Ֆիլմում Մուրը մարմնավորում է հոլիվուդյան աստղ Էլիզաբեթ Սփարքլին, ով փորձնական դեղամիջոց է օգտագործում՝ ստեղծելու իր ավելի երիտասարդ տարբերակը։