StarNews-ը հայտնել է, որ ամերիկաբնակ երգիչ Տիգրան Ասատրյանը կրկին պապիկ կդառնա: Տիգրանի որդին և կինը`Արամն ու Լիլիթը, շուտով ծնողներ կդառնան: Զույգը որդի է ունենալու, ում անվանակոչելու են ի պատիվ պապիկի`Տիգրան:
Օրերս նրանք հարսանիքի են մասնակցել, որտեղից էլ լուսանկար են հրապարակել ինստագրամյան հարթակում:
Հետևելով լուսանկարներին` երևում է, որ շուտով կծնվի կրտսեր Տիգրանը:
Նշենք, որ նրանց հարսանեկան տեսանյութերը տարածվել էին ողջ համացանցով մեկ: ԱՄՆ-ում շքեղ հարսանիք էր տեղի ունեցել, որն էլ պատճառն էր եղել գժտված եղբայրների հաշտության: