Նախկինների օրոք իմ առաջ դռներ են փակվել. Ագնեսա Շահնազարյանի անկեղծ խոստովանությունը. ի՞նչ է պատահել

  • Sep 26, 2024

Դերասանուհի Ագնեսա Շահնազարյանը հյուրընկալվել էր 24 TV-ին ու խոսել էր իր հասցեին հնչող քննադատությունների, երկրում տիրող իրավիճակի մասին։ StarNews-ը հետևել է զրույցին՝ առանձնացնելով հետաքրքիր հատվածները։

«Հայի մի տեսակ կա, որը անհասկանալի և անընդունելի է ինձ համար։ Էս ինչ նախանձ, քինախնդրություն, խոսում են ինչ-որ մարդու մասին։ Ինչի՞ եք խոսում, ինչի՞ եք էդքան չարացած։ Մենք հայտնվել ենք մի իրավիճակում, որն արդեն անտանելի է դարձել, վերջին մի քանի ամիսներին նկատում եմ, խեղդվում եմ արդեն, որ մտնում ես համացանց տեսնում ես էդ չստացված մարդկանց նեգատիվը լցնում են մյուսների վրա։ Այնպիսի անեծքներ ես կարդում վերջին շրջանում։ Իմ առաջ դռներ են փակվել նախկին իշխանությբւնների օրոք։ Ես 2008 թվականին միտինգների մասնակից էի, նկարահանվում էի «Դժբախտ երջանկությունում»։ Երկրորդ սեզոնին իմ առաջ փակվեցին դռները։ Լավ է ապրենք այն ժամանակ, ես չունենայի աշխատանք, բայց ունենայինք պետություն, սահմաններ, Արցախ։ Երբ նայում ես, թե ինչպես ես հայրենիքդ մաս-մաս տալիս, վաղը կարող է դրոշ խփելու տեղ չունենանք, սարսափելի է ինձ համար»,-նշել էր դերասանուհին։

Մեկնաբանություն

Որոնում