Արփի Գաբրիելյանը այսօր համարվում է ամենահաջողակ հայ դերասանուհիներից մեկը, ով պարբերաբար հայտնվում է հանրության քննարկումների, երբեմն էլ՝ քննադատությունների կենտրոնում։
Արփիի հանդեպ հետաքրքրությունն առավել մեծացավ Միհրան Ծառուկյանի հետ ամուսնությունից հետո ու թեև դերասանուհու սոցիալական էջերում բազմաթիվ են ընտանեկան հրապարակումները, այնուամենայնիվ նա քիչ է խոսում անձնականից և մեկ անգամ չէ, որ նշել է, թե դա իր համար փակ թեմա է։
Այս անգամ Արփին հրապարակել է որդու`Ռոբի լուսանկարն ու գրել.
«Ամենաուժեղը, ամենալուսավորը, ամենաիսկականը, ամենահետաքրքիրը… մայրական սերն ա»:
Նշենք, որ վերջերս Արփին հարց ու պատասխան էր կազմակերպել իր ինստագրամյան էջում:
Հետևորդները հետաքրքրվել էին, թե արդյո՞ք նա կպատկերացներ, որ կարող է ամուսնանալ Միհրան Ծառուկյանի հետ:
«Անկեղծ ես չեմ պատկերացրել, անգամ մտքովս չէր անցնում, բայց կյանքը հետաքրքիր է իր անսպասելի ու սիրուն զարգացումներով»,- գրել էր Արփին:
Հետևորդները նաև հետաքրքրվել էին, թե արդյո՞ք զույգը չի ցանկանում 2րդ երեխա`դուստր ունենալ:
«Շատ ենք ուզում»,- պատասխանել էր նա՝ հրապարակելով Միհրանի և զույգի որդու՝ Ռոբերտի հետ լուսանկար:
Արփին և Միհրանը շարունակում են ակտիվ և բուռն գործունեություն ծավալել: