Այսօր Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազան Գալստանյանի ծննդյան օրն է: Կեսգիշերին նրան անակնկալ են մատուցել`«Սրբազան պայքար» վառվող մոմերով:
Երեկ Սրբազանն հայտնեց, որ այսօր պատրաստվում է մեկնել Կիրանց.
«Վաղը ես մեկնելու եմ Կիրանց։ Ովքեր գալու են, ժամը 09:30-ին կհանդիպենք Աբովյանի ճանապարհին տուֆ քարի մոտ (Երևանի հյուսիսային դարպասներ): Մենք այս ընթացքում չենք վերադարձել Կիրանց եւ գտնում եմ, որ կարեւոր է վերադառնալ այնտեղ»,-նշել էր նա:
Նշենք, որ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանն այս տարիների ընթացքում մշտապես զինվորի կողքին է եղել, այցելել է զորամասեր՝ նաև 44-օրյա պատերազմի ժամանակ, այցելել է դիրքեր ու քաջալերել մեր զինվորներին։
Արդեն մի քանի օր է`Սրբազանն հանձն է առել «սևուսպիտակների» վերջը տալու, երկրում տիրող ատելության մթնոլորտը վերացնելու, ինչպես նաև թշնամուն մեր երկրից հեռու պահելու «Սրբազան» պայքարին: