Շտապ դրամահավաք. Դավիթի կյանքը փրկելու համար հարկավոր է սրտի փոխպատվաստում

  • Jun 11, 2024

Դավիթը 15 տարեկան է։ Ծնվել և մեծացել է Արմավիրի մարզի Քարակերտ գյուղում՝ բազմազավակ ընտանիքում։ Նա աշխույժ և նպատակասլաց տղա է։ Շատ է սիրում ֆիզիկա և մաթեմատիկա առարկաները, ցանկանում է մասնագիտանալ այս ուղղություններով։

Դեռ մեկ ու կես տարի առաջ թվում էր՝ ոչինչ չի կարող կանգնել նրա երազանքների ճանապարհին, սակայն տեղի ունեցավ անսպասելին։

2023-ի ապրիլին Դավիթի մոտ ի հայտ եկան շնչառական խնդիրներ։ Հետազոտությունները պարզեցին, որ նրա մոտ առկա է սրտամկանի հիվանդություն’ դիլատացիոն կարդիոմիոպաթիա, սրտի կծկողական ֆունկցիայի խիստ իջեցմամբ: Այս դեպքում շատ բարձր է կյանքին վտանգ սպառնացող առիթմիաների ռիսկը, այդ պատճառով վիրահատական միջամտությամբ տեղադրվել է կարդիովերտեր-դեֆիբրիլիատոր սարքը։ Դեղորայքային բուժումը չտվեց սպասված արդյունքը։ Ներկայումս Դավիթին շտապ հարկավոր է սրտի փոխպատվաստում։

Վիրահատությունն իրականացվելու է Բելառուսում։ Անհրաժեշտ է 44,625,000 դրամ գումար․ Դավիթի ընտանիքը կարող է ապահովել միայն 5,000,000 դրամը, իսկ մնացած 39,625,000 դրամ գումարը հավաքելու համար անհրաժեշտ է բոլորիս աջակցությունը։

Միասին կանգնենք Դավիթի կողքին այս դժվար պայքարում․ կարևոր է ամեն րոպեն, վճռորոշ՝ յուրաքանչյուր ներդրում։

Սա հիմնադրամի գործունեության պատմության մեջ առաջին դեպքն է, երբ մեր կողմից ֆինանսավորվելու է սրտի փոխպատվաստման վիրահատություն և վստահ՝ ոչ վերջինը։

Փոխանցումներ կարող եք կատարել reArmenia-ի միջոցով՝ https://bit.ly/4c7aCWm

Ինչպես նաև հետևյալ կերպ.

ArCa – 4083090010040213 (հիմնադրամի բիզնես քարտն է, ստացող՝ M. Armen կամ Armen Martirosyan)

Idram – 110001045 (հիմնադրամի ID-ն է)

Սբերբանկ – 2202203688845595 (ստացող՝ Հարությունյան Անի Սեյրանովնա, երեխայի բարեկամուհին է)

Paypal – https://bit.ly/3yYfzT0

Zelle – +1 929 800 7201

Բանկային փոխանցման միջոցով՝ Ամերիաբանկ, ստացող՝ Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամ․ նպատակ դաշտում անպայման նշել՝ «Նվիրաբերություն Դավթյան Դավիթի բուժման նպատակով»)

AMD – 1570070033850100

USD – 1570070033850101

EUR – 1570070033850146

Բոլոր ռեկվիզիտները կարող եք պատճենել այստեղ՝ https://bit.ly/4awiIrA

Բժշկական ու ֆինանսական բոլոր փաստաթղթերին կարող եք ծանոթանալ այստեղ՝ https://bit.ly/davtyandavit

Արմեն Մարտիրոսյան

Մեկնաբանություն

Որոնում