Շուշաննա Թովմասյանի ջերմ շնորհավորանքն ու կրքոտ համբույրը`ամուսնու ծննդյան առթիվ ԼՈւՍԱՆԿԱՐ

  • May 07, 2024

Դերասանուհի Շուշաննա Թովմասյանի կյանքում այսօր տոն է : Նրա ամուսինու`ռեժիսոր Վահե Սայանի ծննդյան օրն է այսօր, ինչի առթիվ դերասանուհին ջերմ լուսանկար է հրապարակել, որտեղ համբուրում է ամուսնուն:

«Ծնունդդ շնորհավոր, սիրում եմ քեզ, անսահման»,- գրել է դերասանուհին:

Նշենք, որ Շուշաննան այն հայտնիներից է, ով վայելում է իր հայտնիությունը դեռ վաղուց: Այս տարիների ընթացքում Շուշաննան բավականին փոխվել է: Նրա վերջին հրապարակումից հետո պարզ երևում է, որ Շուշաննան բավականին գեղեցկացել է:

Նշենք, որ զույգն արդեն մի քանի տարի է, ինչ բնակություն են հաստատել ԱՄՆ-ում։

Ու չնայած այն բանին, որ Շուշաննան այստեղ գլխավոր դերերի պակաս չուներ, ընտանիքը իրեն ավելի հարմարավետ է զգում Հայաստանից դուրս։

Ինչպես զույգի ավագ որդին՝ Միկան,  այդպես էլ նրանց երկրորդ որդին ծնվեց ԱՄՆ-ում։

 

Նշենք, որ դերասանուհու կրտսեր որդին`Ադամը, տարեսկզբին դարձավ 1 տարեկան:

Video Player

Այս առիթով Շուշաննան մեծ ու շքեղ խնջույք էր պատրաստել, որի ընթացքում նաև եղել է ատամհատիկի արարողությունը: Ջերմություն, ներդաշնակություն և ուրախություն էր հորդում Շուշաննայի հրապարակումներից:

Մեկնաբանություն

Որոնում