Արդեն մի քանի օր է` ինչ բուռն քննարկվում է Տաթևիկ Ադումյանի անձնական կյանքը, որտեղ թվում է, թե ամեն բան այդքան էլ հարթ չէ, և 14 տարվա ամուսնությունից հետո դերասանուհին ամուսնալուծվելու որոշում է կայացրել։
Տաթևիկը իր ինստագրամյան հրապարակումներով ամեն բան անում է հաստատելու համար, որ ամուսնալուծվել է։
Ամենօրյա գրառումներից մի բան պարզ է, որ բաժանումը Տաթևիկի համար մեծ սթրես է, և այս շրջանը նրա համար դեպրեսիվ փուլ է։
Այսօր Տաթևիկ Ադումյանը նոր հոլովակներով է կիսվել, որտեղ խոսքը գնում է դավաճանության մասին։
«Դավաճանությունը դանդաղ սպանություն է, այն շատ ցավոտ է, հատկապես երբ սեր կա։ Եթե նույնիսկ սեր կա այլ մարդու հանդեպ, մի դավաճանեք, այլ գնացեք բաժանության, որովհետև դավաճանությունը շատ ցավոտ է»։ հոլովակներից մեկի բովանդակությունը այսպիսինն էր, իսկ մյուսը բնութագրում էր Տաթևին, ով կարողանում է նույնիսկ ծանր պահին լավ տեսք ունենալ։
«Ես`սկսած հուլիսի 19-ից մինչև հիմա»։