Լրագրող Անի Քոչարն հաճախ է իր ինստագրամյան հարթակում կիսվում այս կամ այն իրավիճակներով, որոնք տեղի են ունենում իր կյանքում:
Այս անգամ Անին հրապարակում է արել, որով հայտնել է ցավալի լուր: Ըստ ամենայնի` կյանքից հեռացել է Անիի գրքի ընթերցողներից մեկը, ով ժամանակին Անիին նաև անակնկալ տորթ է նվիրել:
«Սրտումս կմնաս, քո ջերմությամբ, հավատով ու սիրով: Միշտ կհիշեմ քեզ այնպիսի կենսասեր, ինչպիսին մեր ծանոթության առաջին օրն էր»,- գրել է Անին: