Ինչպես արդեն հայտնել էինք հանկարծամահ է եղել դերասանուհի Լալա Մնացականյանը։ Ամբողջ համացանցը ողողված է դերասանուհու մասին հուշերով ու գրառումներով։
Լալա Մնացականյանն ամուսնացած էր նկարիչ Աշոտ Համբարձումյանի հետ, ուներ մեկ դուստր՝ Մանեն։ Հարցազրույցներից մեկի ընթացքում, խոսելով թոռնիկի ծննդի, դստեր և փեսայի մասին, դերասանուհին նշել էր.
«Աղջիկս ու փեսաս անակնկալների սիրահար են: Դստերս՝ ծնարանում գտնվելու ընթացքում ինձ ոչինչ չեն ասել. խնայել էին նյարդերս, փոքրիկի լույս աշխարհ գալուց հետո նոր իմացել եմ: Ժողովրդական մի լավ խոսք կա՝ իմանայի տատիկ լինելն այդքան քաղցր բան է, առաջինը տատիկ կդառնայի:
Խստորեն հետեւում եմ մեկուսացման հորդորներին ու մինչ այս դեռ չեմ տեսակցել նրանց: Փեսայիս մայրն է ծննդատանը խնամում նրանց, ես ու ամուսինս էլ զբաղվում ենք մեր ավագ թոռնիկի՝ Էվայի խնամքով»,- պատմել էր նա: