Պարուհի Մարիա Չանդիրյանը, ով հանրության լայն շրջանակներին հայտնի դարձավ սիթքոմային տարբեր նախագծերում իր մասնակցությամբ,նախորդ ամռանն ամուսնացավ խառը մենամարտերի մարզիկ Գագիկ Գրիգորյանի հետ։
Այս տարի ծնվեց նրանց դուստը`Բիայնան, ում ծննդից հետո էլ մայրիկն ավելի ակտիվ է իր ինստագրամյան էջում : Նրա` դստեր մասնակցությամբ հրապարակումները հաջորդում են մեկը մյուսին:
Հերթական անգամ նա հրապարակել է համատեղ լուսանկարներ, որտեղ երևում է, որ փոքրիկն անչափ նման է իր մայրիկին:
Նշենք, որ ավելի վաղ ներկայացրել էինք պարուհու և դստեր շքեղ դուրսգրումը:
Տանը նրանց սպասում էր գեղեցիկ ձևավորում և շքեղ տորթ: