Դերասանուհի Լիկա Սալմանյանը հանրությանն առավել հայտնի դարձավ «հարազատ Թշնամի» հեռուստասերիալից։
Ու չնայած նրան, որ ամուսնությունից հետո Լիկան այլևս չի նկարահանվում տարբեր հեռուստանախագծերում, նրան հանրությունը չի մոռացել, ավելին` այն լուրը, որ ամիսներ առաջ դերասանուհին մայրացավ, շատ ուրախացրեց նրա երկրպագուներին։
Այս անգամ դերասանուհին հրապարակել է իր դստեր լուսանկարը`տոնածառի մոտ:
Նա նախապես նշել է, որ փոքրիկն ինքն իրեն է մոտեցել տոնածառին:
Հավելենք նաև, որ Լիկան դեռ իր հետևորդներին ցույց չի տալիս դստեր դեմքն ամբողջությամբ։