Ծանր, դաժան ու զզվելի իրականության մեջ ենք ապրում…Անաիս Սարդարյան

  • Apr 02, 2024

«Կյանքի ուղիներով» հաղորդման հյուրը դերասանուհի Անաիս Սարդարյանն է։ 

StarNews-ը հետևել է զրույցին ու առանձնացրել ամենահետաքրքիր հարց ու պատասխանները։

Անաիսը նաև խոսեց 44 օրյա պատերազմի ժամանակ օգնություն հավաքագրելու,  իր կատարած աշխատանքի և էմոցիաների մասին։

«Այդ օրերին, երկու զինվոր էկան, սպեցի ծառայողներ էին, ասեցին որ մի քանի ժամով են եկել Երևան , ճիշտն ասած սամավոլկա էին փախել եկել էին, որ ինձ վաշտի կողմից ծաղիկներ տային, ու իմ համար դա չեք պատկերացնում ինչ էր՝ իրանք էդքան ճանապարհ եկել էին , չգիտեին էլ վաղը ուր են գնալու, իրանցից ովա ողջ լինելու։ Էդ ժամանակ մենք բոլորին նկարում էինք, ես հանեցի, որ նկարեմ, տղաներից մեկն ասեց` մի նկարեք էլի սամավոլկա ենք էկել, չի կարելի, ասեցի որ չեմ տեղադի։ էդ օրերին չտեղադրեցի։Մի քանի ամիս հետո էդ նույն տղան ինձ գրեց, որ Անաիս հիշում ես, եկել էինք ձեր մոտ, Ռոբին հիշում ես, ես ասեցի, որ հա հիշում եմ անգամ վիդեոն ունեմ,  կարամ արդեն տեղադրեմ, հարցրի թե կարելիա արդեն, վերջացրել են ծառայությունը: Ասեց` չէ, Ռոբը էլ չկա, զոհվելա,ու հասկանում ես, թե ինչքան էրեխեք գնացին ու չեկան ինչքան ծանր մահեր ունեցանք, իրանք նենց բաներ են տեսել որ չպիտի տեսնեին։ Չպիտի էդքան բան տեսնեին ու էդ մահով գնային։Էդ տղայի մաման ինձ գտել էր, որ միասին գնայինք Ռոբի գերեզմանին։ Ես իրանց տանը տեսա, որ անըդհատ էդ վիդեոնա պտտվում։Մենք հիմա ծանր, դաժան ու զզվելի իրականության մեջ ենք ապրում։ Ու ինչքան էդպիսի պատմություններ ենք տեսել»:

Մեկնաբանություն

Որոնում