Նա այլևս չկա… Գոհար Ավետիսյանը հայտնում է ցավալի լուրը

  • Feb 27, 2024

Ռուսաստանաբնակ հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանն իր ինստագրամյան էջում կիսվել է ցավալի լուրով: Նա հրապարակել է երիտասարդ տղամարդու լուսանկար`հայտնելով նրա մահվան մասին: Գոհարի խոսքով` ընդամենը ամիսներ առաջ իրենք ներկա են եղել այդ տղայի և սիրելիի նշանադրությանը, այնուհետև հարսանիքին, իսկ այսօր երիտասարդն այլևս իրենց հետ չէ:

Դիմահարդարի հրապարակումները`ստորև

Նշենք նաև, որ դիմահարդար Գոհար Ավետիսյանը մշտապես եղել է քննարկումների ու քննադատությունների կենտրոնում, մասնավորապես, կապված իր անձնական կյանքի հետ։ Մի քանի չստացված հարաբերություններից հետո Գոհարը վերջերս հայտնել էր, որ նոր սիրելի ունի։

Սակայն կարճ ժամանակ անց նա ինստագրամյան իր էջում նոր գրառմամբ է հանդես եկել, որից տպավորություն է ստեղծվում, թե դիմահարդարի անձնական կյանքում կրկին ամեն բան չէ, որ հարթ է։ Իր հրապարակմանը կից Գոհարը գրել էր հետևյալը.

«Ես այլևս չեմ վախենում մենակությունից…
Ասել, որ դա ինձ ամբողջ կյանքում վախեցրել է, նշանակում է ոչինչ չասել… Ես ինձ միշտ շրջապատել եմ մարդկանցով, քանի որ ես շատ շփվող եմ, բայց հոգու խորքում ես հստակ հասկացա, որ աշխարհում ամեն ինչից ավելի վախենում էի մենակ մնալուց…
Անցյալ աշնանը ես առաջին անգամ միայնակ մեկնեցը
Փարիզ՝ 2 օրով, չնայած քաղաքը շատ մարդաշատ էր, և իմ ճամփորդությունը գերծանրաբեռնված էր, միևնույնն է, ես մենակ էի … մենակ էի ճամպրուկներս հավաքում – մենակ նայում էի կողքովս անցնող մարդկանց մենակ սցենարներ էի մտածելում, տարբեր ընտանիքներ էի տեսնում և զույգերի։ Բայց այն ինձ շատ դուր եկավ. երբ պետք չէ հարմարվել ինչ-որ մեկին… դու ունես միայն քեզ և ամբողջությամբ անում ես այն, ինչ ուզում է հոգիդ և սիրտդ
Ես հոգնած եմ …
.. Ես բռնեցի ինքս ինձ այն մտքի վրա, որ ես ես չեմ,
ինձ ոչինչ չի ուրախացնում… Աշխատանքն ու տունը բեռի պես ծանրանում են վրաս
Մեր օրերում ընդունված է արժեզրկել մարդու ուղին և նրա զգացմունքները, եթե նա իրեն վատ է զգում, ասում են՝ դու դեռ չես տեսել, թե իրականում ով է իրեն վատ զգում։ Բայց դուք չգիտեք, թե ինչ է կատարվում մյուսների սրտում… հետևաբար, իմ խորհուրդը ձեզ, եթե ինչ-որ մեկն ասի, որ իրեն վատ է զգում. դուք կամ բարի խոսքով աջակցեք նրան, կամ պարզապես անցեք նրա կողքով…

Ես 6 օր մենակ եմ այսկղզում…. մենակ եմ արթնանում, մենակ նայում եմ արևածագին ու մայրամուտին։ Ինքս ինձ հետ զրուցում եմ, 2 գիրք եմ կարդացել։ Ինձ շատ դուր եկավ սեփական ներկայությունս և խոստանում եմ քեզ Գոհար, որ ես քեզ ավելի հաճախ մենակ դուրս կտանեմ «դու հիանալի ես, և քո սիրելիի բախտը բերել է քո հարցում»։

Մեկնաբանություն

Որոնում