StarNews-ը բազմիցս հրապարակումներ է արել սիրված երգիչ Արտաշ Ասատրյանի ընտանիքի վերաբերյալ:Մենք ներկայացրել ենք այս ընտանիքի և,առհասարակ, բոլոր Ասատրյանների ուրախ իրադարձությունները, հանգստի կադրերը և ոչ միայն:
Նաև ներկայացրել ենք, որ օրերս Արտաշի ծննդյան տարեդարձն էր, ինչի առիթով նա կնոջ հետ մեկնել է շքեղ հանգստի:
https://youtu.be/zgi8z6KcooY?si=SWGGuT_XLJcnX_qr
Երեխաները, ովքեր ծնողների հետ չեն, տեսազանգի միջոցով էին շնորհավորել նրանց, որի կադրերը ևս ներկայացրել էինք:
Արտաշը բազմաթիվ շնորհավորանքներ էր ստացել հենց ինստագրամյան հարթակում, սակայն մեր աչքից չի վրիպել, որ Տիգրան Ասատրյանն, ով ամեն կերպ հերքում է եղբոր հետ խնդիր ունենալը, որևէ լուսանկար չհրապարակեց և այդպես չշնորհավորեց եղբորը:
Իհարկե բնական է, որ պարտադիր չէ ինստագրամյան հարթակում նշել այդ ամենը, սակայն չենք կարող չնշել, որ Տիգրանը հենց ամերիկաբնակ այն հայտնիներից է, ով նույնիսկ ԱՄՆ-ում ընդունված ցանկացած տոնի մասին է սթորիներ անում, մասնավորապես «Շնորհակալության օր» նշում և այլն:
Տիգրանը նաև շատ հայտնիների է սթորիներով շնորհավորել, իսկ եղբոր ծնունդի դեպքում`նա լուռ էր:
Իհարկե մենք փորձեցինք մեկնաբանություն ստանալ հենց երգչից, ով գերադասեց չպատասխանել մեզ: Ինչևէ`այստեղ հարց է ծագում, արդյո՞ք եղբայրները կրկին խնդիր ունեն, թե՞ հայտնի արտահայտության նման այստեղ ևս`«Երբ որ մի բան կոտրվի, ինչ էլ անես նույնը չի լինի»: