Երգչուհի, դիզայներ Անահիտ Սիմոնյանը վերջին տարիներին ամենաքննարկված հայ հայտնիներից մեկն է։
Չնայած բազմաթիվ քննադատություններին ու խոսակցություններին Անահիտը շարունակում է ակտիվ վարել իր սոցիալական էջերն ու բիզնես գործունեությունը:
Անահիտ Սիմոնյանը իր Ինստագրամյան էջի հետևորդներին ավելի շատ ներկայանում է որպես դիզայներ, քան որպես երգչուհի։
Նրա էջը հիմնականում լի է իր դիզայներական աշխատանքները ներկայացնող հրապարակումներով։
Վերջին շրջանում էլ Անահիտը գովազդում է իր ռեստորանը, ինչպես նաև պարբերաբար հրապարակումներ անում իր հանգստից:
Երեկ հայտնել էինք, որ Անահիտն իր ինստագրամյան էջում սթորի էր հրապարակել, որն առաձացրել է հետևորդների ուշադրությունը:
Նա գրել էր, որ իրենց ընտանիքում համալրում կա, սակայն չէր բացել փակագծերը:
Ավելի ուշ Անահիտը հրապարակել է լուսանկար, որտեղ իրենց շունիկն է, ով ի դեպ, աղջիկ է: