Ձեր գովազդն այստեղ

Վթարի է ենթարկվել հայ հայտնի երաժիշտը. ո՞վ է նա

  • Dec 05, 2024

Երեկ՝ դեկտեմբերի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 23:20-ի սահմաններում Արմավիր քաղաքի Աբովյան-Սահմանապահներ փողոցների խաչմերուկում բախվել են Արմավիրի մարզի բնակիչ 22-ամյա Անդրանիկ Ադամյանի վարած «Infiniti» մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ 27-ամյա Արման Վարդանյանի վարած «Toyota Vitz» մակնիշի ավտոմեքենաները:

Նշված ավտոմեքենաները կորցրել են կառավարումը և բախվել 43-ամյա Գեղամ Վարդանյանին պատկանող Աբովյան փողոցի 31 Ա տան քարե պարսպին, փլուզել պարսպի մի մասը, իսկ «Toyota Vitz»-ն էլ բախվել է ծառին:

Վթարի հետևանքով Ա. Վարդանյանը, Ա. Ադամյանն ու վերջինիս ուղևոր Արմավիրի մարզի բնակիչ 24-ամյա Գոռ Վանեսյանը տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն:

Գ.Շամշյանի տեղեկություններով՝ «Toyota Vitz»-ի վարորդը մասնագիտությամբ երաժիշտ է:

Մեկնաբանություն

Որոնում