Ես գյուղում եմ ապրում… Աղմկահարույց uպանության դեպքից հետո հայտնի պարուսույց Լարիսա Հակոբյանը խոսել է ամուսնանալու և գյուղ տեղափոխվելու մասին

  • Feb 29, 2024

StarNews-ը օրեր առաջ հանդես եկավ բացառիկ տեղեկությամբ այն մասին, որ տարիներ առաջ սկանդալային սպանության գործով հայտնի դարձած պարուսույց Լարիսա Հակոբյանը կրկին անգամ ամուսնացել է: Մեր տեղեկության համաձայն`Լարիսայի ներկայիս ամուսինը երեխաներ ունի, ովքեր Լարիսայի դստեր, պարուսույցի և ամուսնու հետ են ապրում:

Մենք մի քանի կադրեր էինք ներկայացրել, դե իսկ երեկ արդեն պարուսույցը մի քանի փակագծեր է բացել: Լարիսան խոստովանել է, որ տեղափոխվել է գյուղ: Ինքն այստեղ է ապրում և չի պատկերացնում  իր կյանքը քաղաքում:

Լարիսան պատմել է, որ օրինակ երեկ, երբ աշխատանքի բերումով քաղաքում է եղել, շատ կարոտել է իր գյուղը, իր տունն ու տեղը և կենդանիներին:

Հետևելով Լարիսայի խոսքին`ակնհայտ երևում է, ոու պարուհին գոհ է իր`գյուղական կյանքից, բազմազավակ մայր լինելուց:

Հիշեցնենք, որ 2021 թվականի նոյեմբերի 8-ի գիշերը տեղի ունեցած սպանությունն ու տվյալ պատմությունը ցնցել էր համացանցը: Ոստիկանության Մալաթիայի բաժին հաղորդում էր ստացվել, որ Հաղթանակ թաղամասի Նորիկի փողոցի տներից մեկում սպանություն է տեղի ունեցել։

Իրավապահները հայտնաբերել էին 36-ամյա Արսեն Սիմոնյանի դին՝ մարմնի տարբեր մասերում կտրած-ծակած վնասվածքներով։
Տեղի ունեցած սպանության գործով կար 3 կալանավորված անձ․ ըստ նախնական տեղեկությունների՝ նրանք էին՝ 27-ամյա պրոֆեսիոնալ պարուհի և պարուսույց, «Larisa dance» ստուդիայի հիմնադիր-ղեկավար Լարիսա Հակոբյանը (սպանված Արսեն Սիմոնյանի սիրելի էր), նրա  եղբայրը՝ Մոնթեն ու մայրը։

Մինչ համացանցը շտապում էր քննադատել ու քարկոծել դաժան դեպքը, Լարիսան հանդես եկավ հարցազրույցով, որի ժամանակ պատմեց ու ներկայացրեց ողջ իրողությունը:

«Այդ օրը մենք պետք է մեր հարսանիքի օրը որոշեինք: Իր հեռախոսի վրա անընդհատ զանգեր էին գալիս, ինքն էլ, անընդհատ խոսելով, ներս ու դուրս էր անում: Ես ընդամենը հարցրի՝ ի՞նչ է պատահել, ինչո՞վ կարող ենք մեզ քեզ օգնել: Նայեց ինձ, հեռախոսը դրեց գրպանն ու սկսեց ինձ հայհոյել, խփել: Գնաց, խոհանոցից վերցրեց դանակն ու խփեց հորս, հայրս կույր է, չի տեսնում, գետնին ընկած՝ մինչեւ վերջ խնդրում էր, որ պետք չէ: Իսկ նա միայն մի բան էր ասում՝ չեմ եկել, որ գնամ, եկել եմ բոլորիդ սպանեմ»:
Պարուսույցի խոսքով՝ իր եղբայրը՝ Մոնթեն, արթնացել է այն ժամանակ, երբ նշանածը ցանկացել է դանակով խփել իրեն, կտրել վիզը. «Ես չէի պատկերացնում, որ իմ եղբայրը նման հերոս է»:

Ավելի վաղ ՔԿ-ից հայտնել էին, որ նոյեմբերի լույս 8-ի գիշերը Արսեն Ս.-ն իր նշանածի տանն է եղել եւ նրա ընտանիքի անդամների հետ շփվել: Զրույցի ընթացքում ապագա փեսայի հեռախոսահամարին նամակ է եկել: Նրա հարսնացուն էլ հետաքրքրվել է, թե ո՞վ է վերջինիս այդ ժամին գրում: Արսեն Ս.-ն հրաժարվել էր պատասխանել հարսնացուի հարցին և նրան տալ իր հեռախոսը: Որից հետո խոսակցությունը վերածվել էր վիճաբանության, դրանից հետո էլ տեղի է ունեցել սպանության դեպքը:
Քննչական-օպերատիվ խմբի կողմից կատարված զննությամբ նշված առանձնատան խոհանոցում հայտնաբերվել էր 6 հատ դանակ՝ արնանման հետքերով: Սպանության մեջ մեղադրվող Մոնթե Հակոբյանը կալանավորվել էր:

Այսօր պարուսույցի եղբայրը ևս ազատության մեջ է:

Մեկնաբանություն

Որոնում